Ադրբեջանը, որը մարդու իրավունքների և ազատությունների առումով աշխարհում վատագույն ցուցանիշներն ունի, հակաֆրանսիական քաղաքականության շրջանակում հերթական հայտարարություն է արել։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ կոչ անելով «հարգել երկրում սահմանադրական իրավունքները»։
«Մենք դատապարտում ենք չափից ավելի և անհամաչափ ուժի կիրառումը իրավապահ մարմինների կողմից Ֆրանսիայում բողոքի ցույցերի մասնակիցների դեմ՝ կապված նախագահ Մակրոնի որոշման հետ, իսկ որոշ դեպքերում՝ ցուցարարների նկատմամբ անմարդկային պահվածքը։ Կոչ ենք անում ֆրանսիական կառավարությանը՝ հարգել երկրում սահմանադրական իրավունքը, ինչպիսին են կարծիքի ու հավաքների ազատությունը, ինչպես նաև խաղաղ բողոքի իրավունքը։ Կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հետաքննեն Ֆրանսիայում բռնության դեպքերը և պահանջեն համապատասխան միջոցներ ձեռնարկել այս երկրի պարտավորությունների շրջանակում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նշենք, որ Հաջիզադեի այս հայտարարությունը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում օգտատերերի հեգնանքին ու ծաղրին է արժանացել։
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…