

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասված է.
«Թատերական մշակույթի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Թատերական աշխարհն այսօր նշում է իր մասնագիտական տոնը` Թատրոնի միջազգային օրը:
Դժվար է ձևակերպել այն դերն ու նշանակությունը, որ ունի թատրոնը հասարակական կյանքում: Թատրոնը ոչ միայն անդրադարձն է հասարակության տրամադրությունների, մտորումների, ձգտումների, այլև ուղղակիորեն ազդում է հանրության գեղագիտական և բարոյահոգեբանական բովանդակության որակի և անհատի արժեհամակարգի վրա: Այս կարևոր գիտակցումով է պայմանավորված բարեփոխումների այն ծրագիրը, որն իրականացնում է ՀՀ Կառավարությունը` նպատակ ունենալով կատարելագործել ստեղծագործական միջավայրը, արդիականացնել ենթակառուցվածքները և կառավարման համակարգը՝ նորովի արժևորելով թատրոնի հանրային նշանակությունը:
Շնորհավորում եմ ձեզ, մաղթում անսպառ ներշնչանք, ստեղծագործական խիզախումներ և երևակայություն՝ հանրությանն արվեստին հաղորդակից դարձնելու և կարևոր հարցերին արվեստի միջոցով առնչելու համար»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…