Ով է հորինել փողի սուտ լեգենդը, ու թաքնվելով մոգական « Փող չկա » արտահայտության հետևում, տալիս է բոլոր խնդիրների պատասխանը:
Փողը օդ է, և դուք եք որոշում որքան է ձեզ պետք երջանիկ լինելու համար: Գնահատում են մարդուն, գաղափարը, փողը ընկերություն է անում աշխատողի այլ ոչ թե աղքատի հետ………
22 ընկերներով, հայրենիքը սիրող և կարևորող հայերով, համախմբվեցինք, քննարկեցինք երկրի ներկան ու ապագան, քննարկման ժամանակ Vruyr Qocharyan ն ասաց, որ իր պապերի գյուղը ծերացել է, հոգևվարքի մեջ է…..մնացել է 11 ընտանիք այդ գյուղում, այսինքն մի 10-15 տարի հետո գյուղը կփակվի, ու չկա գյուղ, չկա խնդիր……….22 հոգի ոտքները դրեցին փակվող դռան կրնկին ու ասացին….
-Մենք ենք տերը մեր երկրի
-Մենք ենք տերը մեր գյուղերի
Մենք ենք իշխանությունը
Մենք ենք Հայաստանի Հանրապետությունը
Քննարկումները թեժացին, կրքերը եռացին, էլ բարկություն, էլ ուրախություն, էլ պատասխանատվություն, էլ կարոտ, էլ սեր, էլ հուզմունք….Ամբողջն իրար խառնվեցին, ու որոշեցինք էս հավաքված 22 ՀԱՅԵՐՈՎ տուն գնել այս գյուղում, ՄԵԿ ՏՈՒՆ….Դարձանք մեկ ընտանիք, ու երբ 11 ընտանիքանոց գյուղա մտնում 22 հոգանոց մի մեծ ընտանիք………Թե ինչ եղավ ավելի ուշ կպատմեմ )))
Իսկ յուրաքանչյուրիս սեփականության չափն այս տանը երկու ոտնահետք է
Այսքան մանրամասն գրեցի, որ ձեզնից յուրաքանչյուրը թիմ հավաքի և իր պապական գյուղում տուն գնի, կյանք տանի գյուղ ու կյանք ստանա գյուղից……..
Անհնարին ոչինչ չկա , իսկ մենք մեր գաղափարը իրականացնելու համար հավաքել էինք 50 000 ական դրամ……..Այդքան արժեցավ իմ երջանկությունը աշխարհի կենտրոն Քարաբերդ / Karaberd -ում:
Արև Ձեզ?
Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…
Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…
ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…