Ինչպես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առվազն տասը տարի Հայաստանին պտտեցնել ընդամենը մեկ դատական սագայի շուրջը՝ դարձնելով դա պետության թիվ մեկ մարտահրավերը։
Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես չեմ պատրաստվում մասնակցել այդ շրջիկ կրկեսին, դառնալ պրոպագանդիստ ու առավոտից գիշեր Քոչարյան հայհոյել։
Կարծում եմ, Քոչարյանը պետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար, բայց նաև համոզված եմ, որ դա երկրորդական խնդիր է, քանի որ մեր պետության առջև շատ ավելի կարևոր մարտահրավերներ են ծառացած։ Վստահ եմ նաև, որ հանրային ուշադրության և ողջ ռեսուրսի գերկոնտրոնացումը ընդամենը մեկ դատական գործընթացի վրա, պարզապես ժամանակի և միջոցների անօգուտ մսխում է։ Ինչ-որ մի օր մենք արթնանալու ենք թմրեցված իրականությունից՝ հասկանալով, որ պետություն կառուցելու փոխարեն ընդամենը Քոչարյան ենք շինել։
Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…
Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…
«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…
Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…