Քաղաքականություն
28.03.2023

ՀՀ ԲՏԱ նախարարը ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ ԲՏԱ նախարարը ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին:

Դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ կաշխատի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում առկա հարաբերությունների զարգացմանը: Դեսպանն անդրադարձել է Ամազոն Վեբ Սերվիսի (AWS) հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում SADA-ի հետ ստորագրված Համագործակցության հուշագրին, համոզմունք հայտնել, որ հուշագրերի կնքումը հիմք կծառայի ավելի սերտ և արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացման, 5G ցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված, ինչպես նաև կրթական, գիտահետազոտական ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  ոլորտում ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ունեցած դերակատարությանը, կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևորությունը՝ հարաբերությունների խորացման գործում։

Լրահոս
Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ
19:17
Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ
Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին
18:40
Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին
Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան
18:09
Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան
Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ
16:46
Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ
Թուրքիան «աքցանների մեջ է»
16:01
Թուրքիան «աքցանների մեջ է»
ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն
14:49
ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն
Սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
13:23
Սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո
13:21
ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո
Պարզապես չի երևում, որ գոնե Փաշինյանին հեռացնելու հարցում ունեք բավարար ուժ, ուր մնաց՝ հաղթանակով հարբած Ալիևին զսպեք
12:44
Պարզապես չի երևում, որ գոնե Փաշինյանին հեռացնելու հարցում ունեք բավարար ուժ, ուր մնաց՝ հաղթանակով հարբած Ալիևին զսպեք
Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը
11:47
Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը
Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ
19:55
Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ
Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան
19:45
Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան
ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում
19:27
ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում
Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit
19:13
Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին
19:01
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին