Քաղաքականություն
29.03.2023

Ա․ Խաչատրյանը Արգենտինայում և Ուրուգվայում ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

Ա․ Խաչատրյանը Արգենտինայում և Ուրուգվայում ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով և Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մարտի 20-24-ն այցելել է Արգենտինայի Հանրապետություն և Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:

Պատգամավորը Մարդու իրավունքների համաշխարհային ֆորումի շրջանակներում կազմակերպված «Խաղաղության գործընթացները Լատինական Ամերիկայում և աշխարհում» պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է Արցախյան հակամարտության ծագման պատմությունը, զարգացումը, Արցախի Հանրապետությունում և Հայաստանի սահմաններին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և 2021-22 թվականներին Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված կացությունը և հակամարտության կարգավորման ուղիները։ Նա նաև պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին։ Միջոցառման ժամանակ քննարկված մյուս խաղաղության գործընթացները վերաբերել են Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջ բրիտանա-արգենտինյան հակամարտությանը և Կոլումբիայում տասնամյակներ տևած քաղաքացիական պատերազմին։

Արթուր Խաչատրյանը Արգենտինայում հանդիպում է ունեցել երկրի Սոցիալիստական կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Մոնիկա Ֆայնի և «Արմատական քաղաքացիական միություն» կուսակցության նեկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Խուան Մարտին Մուսակիոյի հետ։ Արգենտինացի պատգամավորներին ներկայացվել են Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները։ Պատգամավորը կարևորել է Ադրբեջանի վրա միջազգային ճնշման անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը՝ 1) անմիջապես և անվերապահորեն բացի Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը, 2) վերադարձնի հայ ռազմագերիներին, 3) արտոնի ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) դիտորդների այցելությունը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջանները, 4) վերադառնա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին, որոնք պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկսզբունքների՝ ներառյալ և հատկապես ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման իրավունքի և Մինսկի խմբի համանախագահների առաջարկած տարրերի հիման վրա։

Բուենոս Այրեսում Արթուր Խաչատրյանը նաև հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարության միջխորհրդարանական կապերի տնօրինության դիվանագետ Նիկոլաս Վարզիլիոյի և Արգենտինայի ազգային հարցերի (շրջանների հետ հարաբերությունների) տնօրինության տնօրեն Նիկոլաս Դարիո Սաբունկույանի հետ:

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Արթուր Խաչատրյանին ընդունել է Ուրուգվայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարը։ Առավել քան մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը ներկայացրել է իրավիճակն Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմաններին։ Նա հատկապես կարևորել է Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը՝ շեշտելով, որ տարածաշրջանում հնարավոր չէ երկարատև խաղաղություն հաստատել առանց հակամարտության արդարացի կարգավորման, որը պետք է հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Ուրուգվայի հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։

Ուրուգվայի խորհրդարանում հայաստանցի պատգամավորը հանդիպել է Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ կարևորվել է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը և դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրյանը նաև ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը և Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները։

ՀՀ ԱԺ պատգամավորը նաև այցելել է Ուրուգվայի Սենատ, որտեղ նրան և պատվիրակության մյուս անդամներին ընդունել է սենատոր, տուրիզմի նախկին նախարար Լիլիան Քեշիշյանը։ Արթուր Խաչատրյանը և պատվիրակության մյուս անդամները նաև հանդիպում են ունեցել Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաթջյանի հետ։

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան