Categories: Հայաստան

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել 1998թ-ին Քոչարյանի կողմից ստորագրված օրենսգրքի մի դրույթ․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ոնց հասկանում եմ, ՍԴ-ն, պարզապես, ասել է, որ այո, գործառույթային անձեռնամխելիություն կա (որևէ մեկը հակառակը չէր պնդում) և այն պետք է լինի նաև Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում:

Բայց ՍԴ-ն չի ասել, թե ի՞նչն է ընկնում գործառույթային անձեռնամխելիության տակ և ի՞նչ է գործառույթային անձեռնամխելիությունը:

Ըստ այդմ, Քոչարյանի գործով, առայժմ, ոչինչ չի փոխում և իր կալանքի ու գործառույթային անձեռնամխելիության համադրության մասով նախորդ տարի Վճռաբեկ դատարանի որդեգրած մոտեցումը ուժի մեջ է:

Բայց, ակամայից, շուտով (դատական տարբեր ատյաններում) կսկսեն քննարկումներն առ այն, թե որքանո՞վ է կաշառք ստանալը կամ սահմանադրական կարգ տապալելը կապված նախագահի գործառույթների հետ և, ըստ այդմ, որքանո՞վ է դրանց վրա տարածվում գործառույթային անձեռնամխելիությունը:

Հ.Գ. Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի բողոքով Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված օրենսգրքի մի դրույթ:)

editors

Recent Posts

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

4 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

32 minutes ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

46 minutes ago

Կանադան իրական երկիր չէ․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…

56 minutes ago

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

1 hour ago

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

2 hours ago