Ղազարյանը պնդել է՝ ապօրինի գույք չունի, ամբողջն օրինական է

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։ Նիստից հետո Ղազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Լուրերի» հարցին, թե ինչպես է գնահատում դատախազության պահանջը՝ ընդհանուր ավելի քան 8 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, Ղազարյանը հորդորել է դատախազությունից հարցնել: Պնդել է՝ ինքն ապօրինի գույք չունի, բոլորը օրինական են:

Անդրադառնալով ԱԱԾ տարածած հայտնի կադրերում երևացող պայուսակով գումարին, որը նրա մոտ հայտնաբերվել էր բերման ենթարկելիս, Ղազարյանը նշել է, որ դա ընկերների գումարն էր, տանում էր պարտքերը տալու: Հարցին՝ հնարավո՞ր է ապօրինի միջոցները վերադարձնի պետությանը, նկատել է՝ պետությանը տալու բան չունի:

Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է Ղազարյանից և նրան փոխկապակցված չորս անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել Երևանում գտնվող 17 բնակարանները, տարածքները, Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացու փողոցներում, Ծաղկաձորում գտնվող հանգստյան գոտին, 6 տրանսպորտային միջոց, 8 ընկերությունում մասնակցության իրավունք, ավելի քան 137 միլիոն դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 1 միլիարդ 743 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և այլն: Ընդհանուր՝ ավելի քան 8 միլիարդ դրամ։

Վաչագան Ղազարյանը նշել է, որ իր գույքերը բոլորն օրինական են: «1993 թվականից մինչև հիմա ինչ որ գնվել է, վաճառվել է, դարձել է 17 գույք, դա 14 գո՞ւյք է: Դուք մեքենա չե՞ք գնել, վաճառել»:

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

10 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago