Առանց ճիշտ վերլուծության չենք կարող դիմակայել ներկա և ապագա մարտահրավերներին. Վարդանյան

Իրականացվող ուսումնասիրությունները շատ կարևոր էին նոր իրավիճակը հասկանալու և նախապատրաստվելու տեսանկյունից, պետությունը պետք է հասկանա, թե ինչպես կարելի է փոխել կառավարման մոդելը։

Այս մասին մարտի 29-ին «Շրջափակման պատճառով Արցախի տնտեսության կորուստների գնահատման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա հայտնել է, որ շրջափակման առաջին օրվանից փորձ է արվել ոչ միայն օպերատիվ կերպով արձագանքել խնդիրներին, այլև հարցերին մոտենալ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Նրա խոսքով՝ դրա համար պետք էր հետևողական աշխատանք տանել, ինչը շատ կարևոր էր ոչ միայն Արցախի, այլև ողջ աշխարհի համար:

«Կարևոր էր պատկերացնել, որ խնդիրը ոչ միայն պարենի կամ էներգակիրների պակասն է, այլև հասարակության և պետության ապագայի հետ կապված խորքային ճգնաժամը։ Եթե մենք խոսում ենք ճգնաժամի և խնդիրների մասին, որոնք ազդում են բոլորի վրա, ապա կարևոր է աշխատանքին մոտենալ պրոֆեսիոնալ կերպով»,- նշել է Վարդանյանը։ Նախկին պետնախարարը հավելել է, որ Արցախում և Հայաստանում բովանդակային քննարկումների պակաս կա:

«Առանց թափանցիկության, առանց ճիշտ վերլուծության և ախտորոշման չենք կարող դիմակայել ներկա և ապագա մարտահրավերներին»,- նշել է նա։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

1 minute ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

1 hour ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago