Սպորտ

Ծանրորդ Վ․ Մովսիսյանն աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները շարունակում են մրցելույթներն աշխարհի առաջնությունում: 

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 140 կգ` դառնալով փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում` 166 կգ: Երկամարտի 306 կգ արդյունքով Մովսիսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: 

Մինչ այս աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտի 237 կգ արդյունքով 7-րդն էր, 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանն առաջին էր երկամարտի 275 կգ-ով: 73 կգ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնության հրում վարժության փոքր բրոնզե մեդալ է: 81 կգ քաշում Հովհաննես Ղահրամանյանը միայն 4-րդն էր (երկամարտ` 308 կգ):

Թիվ 1

Recent Posts

Լավրովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի…

34 mins ago

Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետի հետ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

57 mins ago

Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան

ՏԿԵՆ-ից հայտնում են․ Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում…

2 hours ago

Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք…

2 hours ago

ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից

ՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։ Բայց, ըստ…

18 hours ago

Նոր սարքավորում՝ ոսկու և թանկարժեք իրերի փորձաքննության համար

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և…

18 hours ago