Լրահոս 24/7

Լավրովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին:

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ: Ընդգծվել է արտաքին քաղաքական համակարգման ներկայիս բարձր մակարդակի պահպանման երկուստեք շահագրգռվածությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախարարները հաստատել են Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության կառուցման ուղու անփոփոխությունը և նախկինում համաձայնեցված բոլոր համատեղ նախագծերի իրականացման հանձնառությունը:

Լավրովն ու Արաղչին համաձայնեցրել են բարձրագույն և բարձր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։

Լավրովն իրանցի գործընկերոջը կրկին հրավիրել է Մոսկվա:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի…

18 mins ago

Տարածաշրջանի ճակատագիրը կորոշի Հեզբոլլահը․ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ տարածաշրջանի ճակատագիրը…

46 mins ago

Զելենսկին Թրամփին է ներկայացրել Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը

Ուկրաինայի նախագահը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից:…

1 hour ago

Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ

ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ…

2 hours ago

Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետի հետ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

3 hours ago

Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան

ՏԿԵՆ-ից հայտնում են․ Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում…

4 hours ago