Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել Է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիոմերս Հեյդարին: Ադրբեջանի ՊՆ֊ն Հեյդարին մեղադրում է զրպարտչական հայտարարություններ անելու մեջ:
«Իր անհեթեթ հայտարարության մեջ Հեյդարին պնդում է, որ Ադրբեջանում կան «սիոնիստական» ուժեր, և որ Ադրբեջանն օգտագործել է 44-օրյա պատերազմի ժամանակ Սիրիայից բերված ԻԼԻՊ ահաբեկիչներին, և որ նրանք մինչ օրս գտնվում են երկրում: Ընդ որում, նա ասում է, որ Հայաստանի հետ սահմանին փոփոխություններ Իրանը թույլ չի տա։
Նախ, հայտարարում ենք, որ իրանական կողմի` Ադրբեջանի տարածքում որևէ օտար ուժ ունենալու մեղադրանքն անհիմն է և միանգամայն անընդունելի: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տարածքում բացակայում են օտար տարրեր։ Հիշեցնենք Հեյդարիին, որ Հայաստանը 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքները։
Այս ռազմական ագրեսիայի հետևանքով օկուպացվել է նաև ադրբեջանա-իրանական պետական սահմանի 137 կիլոմետրանոց հատվածը։ Սակայն իրանական կողմը Հայաստանի նկատմամբ երբևէ վարկաբեկիչ հայտարարություններ չի արել։ Ընդհակառակը, այս շրջանում իրանա-հայկական եղբայրությունն ամրապնդվեց։ Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհում ունի երկու գլխավոր դաշնակից, որոնցից մեկը Ֆրանսիան է, մյուսը՝ Իրանը։
Ադրբեջանի Հանրապետությունը պաշտպանում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և չի միջամտում պետությունների ներքին գործերին»։
Ադրբեջանի ՊՆ֊ն «մոռացել է», որ հենց երեկ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը առաջարկեց Ադրբեջանին ռազմաքաղաքական դաշինք ձևավորել ընդդեմ Իրանի։
Ավելին, օկուպացված Կովսականում նույն 137 կիլոմետրանոց սահմանի երկայնքով Ադրբեջանն ապահովել է Իսրայելի ռազմական ու հետախուզական ներկայությունը։ Իսկ տարածքային ամբողջականության մասին ցինիզմը փայլուն դրսևորվում է նրանում, երբ Ալիևը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Իրանի որոշ տարածքներ
«Հյուսիսային Ադրբեջան»»։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…