Քաղաքականություն
30.03.2023

Ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով․ Աբրահամյան

Ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով․ Աբրահամյան

Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել:

Ըստ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունների, դեռ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերին փոփոխության ենթարկվեց ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի այն հատվածը, որն անցնում էր Բերձոր քաղաքով և Աղավնոյով:

Նախատեսված էր, որ շրջանցիկ ճանապարհը դրանից հետո դեպի ՀՀ պետք է մուտք գործեր ոչ թե Տեղ գյուղով, այլ Կոռնիձորով, սակայն ՀՀ իշխանությունը ճանապարհի այդ հատվածը չէր կառուցել և Արցախին փաստի առաջ կանգնեցնել:

Ավելի ուշ, ՌԴ միջնորդությամբ, Ադրբեջանը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ժամանակ սահմանեց, որպեսզի ՀՀ-ն ճանապարհը կառուցի` մինչև այդ 4.7 կմ-ոց ժամանակավոր ճանապարհ կառուցելով, որը կրկին ՀՀ մուտք ապահովում էր Տեղ գյուղով` շրջանցելով Բերձորն ու Աղավնոն:

Այս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով, այսինքն` միջանցքն ու նրա տրամաբանության 5կմ-ոց բուֆերային գոտին Տեղ գյուղից տեղափոխվում են դեպի Կոռնիձոր:

Ադրբեջանն այս պահին տեղակայման, դիրքավորման աշխատանքներ է իրականացնում Տեղ գյուղի այն 5 կմ-ոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ, որովհետև այն 5կմ-ոց միջանցքի հատված էր:

Ո՞րն է ՀՀ խնդիրը:

ՀՀ իշխանությունը պայմանավորվածություն ունենալով կամ նվազագույնը տեղյակ լինելով ՀՀ-ն Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետից, ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը չի տեղակայել այդ հատվածում:

Ադրբեջանն օգտվելով հնարավորությունից, եկել է և դիրքավորվել է բարենպաստ բարձունքներում, հատվածներում` հենց սահմանագծին, իսկ ՀՀ իշխանության անգործության հետևանքով ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված կտեղակայվեն մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում, իսկ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային, տարածություն կձևավորվի»,- գրել է նա:

Լրահոս
Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում
21:07
Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում
Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
19:46
Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
19:30
Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում
18:56
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում
Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ
18:33
Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ
Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
18:06
Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը
17:41
Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը
Երկրաշարժ Հայաստանում
17:27
Երկրաշարժ Հայաստանում
Ավտոբուսի վարորդները դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց՝ դիմում գրեն
17:15
Ավտոբուսի վարորդները դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց՝ դիմում գրեն
Ուկրաինային անհրաժեշտ է բավարար զսպող միջոց. Ռուբիո
16:47
Ուկրաինային անհրաժեշտ է բավարար զսպող միջոց. Ռուբիո
Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան
16:20
Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան
Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար
16:13
Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար
Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ
16:04
Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ
ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը
15:43
ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
15:21
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին