Լրահոս

Քննարկվել են ԱՍՀ նախարարության բյուջետային ծախսերի ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024 թ․ բյուջետային ծախսերի արդյունավետության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցային գործընթացն ապահովելու նպատակով մարտի 29-ին և 30-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ԱՍՀ նախարարության, միջազգային գործընկերների, ինչպես  նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ միջև։

Հանդիպմանը քննարկվել են սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին  ու կանանց մատուցվող ծառայությունների բյուջետային ծրագրերը։ 

Կարևորելով բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հարցում հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը՝ նախարարի տեղակալներն ընդգծել են, որ պետական բյուջետավորումը մեր հասարակության կարիքներն արձանագրելու և դրանք բավարարելու համար ռեսուրսների բաշխման կարևոր գործընթաց է և գործիք՝ երաշխավորելու Կառավարության հաշվետվողականությունն իր քաղաքացիներին և հանրային ռեսուրսների արդյունավետ  օգտագործումը։ Վերջիններիս խոսքով՝ Հայաստանը առաջընթացներ է գրանցել պետական բյուջետավորման գործընթացի բարելավման ուղղությամբ, իրականացվել են աշխատանքներ՝ այն դարձնելով ավելի մասնակցային և հաշվետու։

Անդրադարձ է կատարվել նաև բյուջեի առաջնահերթությունների ձևավորման փուլերին, որոնց իրագործման ընթացքում կարևոր է հաշվի առնել նախարարության կողմից տրամադրվող բազմաբնույթ ծառայություններ ստացող քաղաքացիների կարծիքը։

Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի գործընկերները խոսել են նախարարության բյուջեի պլանավորման և կատարման ընդհանուր գործընթացների, ծրագրային բյուջետավորմանն առնչվող կարողությունների հզորացման, սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական պլանավորման, պետական ծախսերի քաղաքականության, մասնակցային գործընթացի վերակազմակերպման և այլ հարցերի շուրջ։ Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը՝ նրանք ևս շեշտել են այդ գործընթացում քաղհասարակության անդամների ակտիվ ներգրավվածության, միասին որոշումներ կայացնելու և աշխատելու գործոնը։

Գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող խորհրդատվական ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային գործընթացների վերակազմակերպում, աշխատակազմի կարողությունների վերապատրաստում, տեխնիկական աջակցություն և համապատասխան գործիքակազմի տրամադրում, որն ուղղված կլինի նախարարությունում ծրագրային բյուջետավորմանն առնչվող որոշումների կայացմանն ու կարողությունների հզորացմանը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները խոսել են ընտանեկան նպաստի նոր համակարգի մոտեցումների, երեխայի խնամքի նպաստի տրամադրման, նախարարություն-համայնք-քաղհասարակություն համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

4 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

5 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

6 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

6 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

7 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

7 hours ago