Մշակույթ

Անդրեասյանը այցելել է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածք

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում՝ տեղում ծանոթանալու շենքային առկա վիճակին, իրականացվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Շրջայցին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է տարածքում, հանգամանորեն ծանոթացել շենքի առկա վիճակին, որից հետո նվագախմբի տնօրենության հետ մանրամասն քննարկել է աշխատանքների ընթացքն ու նախատեսվող գործողությունները:

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը ներկայացրել է բոլոր գործընթացները՝ փուլային առաջնահերթությամբ: Նրա նշմամբ՝ հատկացված շենքը շատ հարմար է նվագախմբի պրոֆեսիոնալ աշխատանքը կազմակերպելու համար, սակայն շենքի ներսում բավականին մեծ աշխատանքներ պետք է իրականացվեն:

Տնօրենի ներկայացմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ամրացված գույքն օգտագործվելու է որպես նվագախմբի փորձասենյակ, ձայնագրման ստուդիա, գործիքների պահեստ, ինչպես նաև ստեղծագործական և վարչատնտեսական անձնակազմի գրասենյակ: Նվագախմբի փորձերի իրականացման պարտադիր նորմերի և պայմանների ապահովման, ինչպես նաև անձնակազմի բնականոն գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ է կատարել համապատասխան աշխատանքներ:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է սիմֆոնիկ նվագախմբին տարածք հատկացնելու կարևորությունը և արձանագրել, որ արդեն պատրաստ է շենքի նորոգման նախագծանախահաշվային փաթեթը, և այժմ այն փորձաքննության փուլում է։

«Հստակ է, որ ունենալու ենք արդիական, ամբողջական ենթակառուցվածք՝ թե՛ փորձերի, թե՛ աշխատանքային տարածքի, և թե՛ ձայնագրման ստուդիայի մասով: Հատկապես կարևորում եմ, որ այդ ենթակառուցվածքները, ընդհանուր առմամբ, ծառայելու են ոլորտին: Օրինակ՝ ձայնագրության ստուդիաների մասով կան խնդիրներ, և սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված այս աշխատանքային միջավայրը, ձայնագրության ստուդիան կծառայեն նաև ոլորտի մեր մյուս կազմակերպություններին՝ ձայնագրությունների ֆոնդը թարմացնելու, նոր ձայնագրություններ անելու, փորձեր անցկացնելու նպատակով:

Ունենք բազմաթիվ շնորհալի երաժիշտներ և նվագախմբեր, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում, սակայն ակնհայտ է, որ զուգահեռաբար առկա է տարածքների խնդիր: Եվ պատահական չէ, որ ակադեմիական քաղաքի շրջանակում խոսում ենք ժամանակակից համերգասրահ ունենալու անհրաժեշտության մասին: Վերջին տարիների միտումները ցույց են տալիս, որ հանդիսատեսն ակտիվորեն հաճախում է համերգասրահներ: Համերգների ժամանակ գրեթե չենք ունենում ազատ նստատեղեր, իսկ դա նշանակում է, որ մարդկանց համար հաղորդակցումը մշակութային կյանքին ավելի ու ավելի է կարևորվում: Եվ այս համատեքստում անհրաժեշտ է ունենալ բոլոր այն պայմանները, որոնք կապահովեն այդ պահանջարկի որակյալ բավարարումը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Իրականացվող աշխատանքների ավարտից հետո շենքը հագեցած կլինի լիարժեք գույքային պայմաններով, նոր երաժշտական գործիքներով և ձայնագրման ստուդիայի համար անհրաժեշտ տեխնիկայով:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

57 seconds ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

8 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

18 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

38 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

1 hour ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

1 hour ago