ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Տիրանա քաղաքում մասնակցել է HELVETAS Swiss Intercooperation-ի տարածաշրջանային միջոցառմանը, որի նպատակն է պաշտոնապես հայտարարել Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում RECONOMY նախագծի իրականացման նոր փուլի մեկնարկի մասին:
Միջոցառմանը մասնակցել են պետական պաշտոնյաներ, գործարարներ, ոչ առևտրային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Պանելային քննարկման ընթացքում Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը` ընդգծելով ռազամավարական զարգացման անհրաժեշտությունը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են տեքստիլ արդյունաբերությունը, ՏՏ ոլորտը և այլն։
Reconomy-ն Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրների հետ համագործակցությամբ:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…