Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի՝ Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու հայտարարությանը և խստորեն դատապարտել է այն, գրում է ISNA գործակալությունը:
«Սա Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու՝ սիոնիստական ռեժիմի չարամիտ մտադրությունների հերթական ապացույցն է»,-ասել է Քանանին:
Նա նշել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարություններն այդ երկրների «ռազմավարական գործընկերության նոր փուլի» վերաբերյալ անուղղակի հաստատում են նրանց համագործակցության հակաիրանական կողմնորոշումը, և Ադրբեջանի իշխանություններից բացատրություն են պահանջել:
Քանանին, ընդգծելով, որ Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդները պատմական ու կրոնական անքակտելի կապեր ունեն, հավելել է. «Իրանը միշտ փորձել է խափանել երկու հարևան երկրների միջև բաժանում առաջացնելու չարակամների ջանքերը, և ակնկալվում է, որ Ադրբեջանի կառավարությունը նույնպես կխուսափի երկու երկրի թշնամիների լարած թակարդից։ Ակնհայտ է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ ուղղված դավադրության նկատմամբ»
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…