Հասարակություն

Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը, լրտեսության մեղադրանքով The Wall Street Journal պարբերականի ամերիկացի լրագրողի ձերբակալությունից հետո, Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կրկին հորդորել է անհապաղ լքել երկիրը, գրում է golosameriki.com-ը:

«Ես կցանկանայի հստակ հայտարարել, որ ԱՄՆ քաղաքացիների համար անվտանգ չէ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելը», – ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները, որոնք ապրում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ հեռանան՝ համաձայն մեր վերջին ճամփորդական խորհրդատվության», – հավելել է փոխխոսնակը։

Նա ասել է, որ ամերիկացիները, որոնք օգնության կարիք ունեն Ռուսաստանից հեռանալու համար, պետք է դիմեն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը:

«Ուզում եմ հնարավորինս հստակ և միանշանակ ասել, որ մենք դատապարտում ենք լրագրողներին և քաղաքացիական հասարակությանը վախեցնելու, ճնշելու և պատժելու Կրեմլի շարունակական փորձերը», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Սպիտակ տունը հերքել է Ռուսաստանի կողմից կալանավորված The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի դեմ լրտեսության մեղադրանքները՝ դրանք որակելով «ծիծաղելի» և ասել, որ հիմքեր չկան այդ մեղադրանքները հավաստի համարելու։

«Լրտեսության այս մեղադրանքները ծիծաղելի են։ Ռուսաստանի կառավարության կողմից ամերիկյան քաղաքացիների հետապնդումն անընդունելի է»,- ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հինգշաբթի հայտարարություն էր տարածել Գերշկովիչի ձերբակալման վերաբերյալ՝ ասելով, որ Պետդեպարտամենտի առաջնահերթությունը արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունն է։ Նա նաև ՌԴ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել անհապաղ լքել երկիրը:

Նախօրեին iՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է ամերիկյան The Wall Street Journal պարբերականի թղթակից Էվան Գերշկովիչը։ Հետախուզության տվյալներով՝ լրագրողը «ԱՄՆ-ի հանձնարարությամբ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ էր հավաքում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։ Էվան Գերշկովիչը 6 տարի է, ինչ ապրում է Մոսկվայում և հավատարմագրված է ՌԴ ԱԳՆ-ում։ Գերշկովիչը լրագրող է, որը լուսաբանում է իրադարձությունները Ռուսաստանում, Ուկրաինայում և նախկին Խորհրդային Միության երկրներում: Նա նախկինում աշխատել է Agence France-Presse-ում, The Moscow Times-ում և The New York Times-ում: Գերշկովիչի վերջին հոդվածը The Wall Street Journal-ը հրապարակել է մարտի 28-ին։

Թիվ 1

Recent Posts

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…

2 hours ago

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…

3 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…

3 hours ago

Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…

4 hours ago

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…

4 hours ago

Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…

5 hours ago