Հասարակություն

Հայաստանի ազգային պլատֆորմը իշխանություններին կոչ է անում վավերացնել Հռոմի ստատուտը

Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, Կարեւորելով միջազգային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում եւ տարածաշրջանում.

Առաջնահերթ անհրաժեշտություն համարելով տարածաշրջանում պատերազմական կամ խաղաղ պայմաններում իրագործված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական եւ ագրեսիայի հանցագործությունների պատշաճ քննությունը, դրանց համար պատասխանատու անձանց միջազգային քրեական հետապնդումը եւ այդ հանցագործությունների կանխարգելումը եւ կարեւորելով համապատասխան միջազգային իրավական մեխանիզմների գործադրումը.

Հիմնվելով իր նախորդ հայտարարությունների վրա, որոնցում կոչ է արել ՀՀ իշխանություններին դիմել Եվրամիությանը՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիր ստորագրելու, միաժամանակ՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու խնդրանքով, ինչպես նաեւ՝ դիմել ՆԱՏՕ-ին` այդ կառույցին Հայաստանի անդամակցության խնդրանքով.

Ողջունում է 2023թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը, որով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխան է ճանաչել Հայաստանի սահմանադրությանը եւ կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին ողջամիտ ժամկետներում վավերացնել 1998թ.-ին ստորագրած Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:



Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

7 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

10 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

10 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

11 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

11 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

11 hours ago