Քաղաքականություն

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ու համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այսօր հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում են կուսակցությունից․

«Կուսակցության ղեկավարությունը դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-իրանական հարաբերությունների դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում։ Քննարկվել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։

«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդները ներկայացրել են Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության վտանգները տարածաշրջանում և մատնանշել, որ դրանք խաթարում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։

Դեսպանին է ներկայացվել նաև Արցախում ստեղծված իրավիճակը, ճգնաժամի հետևանքները և դրա խորացող վտանգները Արցախի համար։

Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշել է Իրանի կարևոր դերը տարածաշրջանում և հույս հայտնել, որ պաշտոնական Թեհրանը իր գործուն ազդեցությունը կունենա ուժերի հավասարակշռման և տարածաշրջանում նոր ագրեսիաների կանխարգելման հարցերում»։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

14 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago