Հասարակություն

Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հայտարարություններին

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարություններին և գրել. 

Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, որում վերջինս մասնավորապես նշել էր՝ «կտրոնները չեն աշխատում», «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին»:     
Այս առնչությամբ հարկ եմ համարում հայտարարել հետևյալը.
– Արցախի Հանրապետության կառավարությունը գործում է ճգնաժամային պայմաններում, Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակված լինելու և բնակչության կարիքները բացառապես հումանիտար բեռնափոխադրումների միջոցով կազմակերպելու պայմաններում յուրաքանչյուր օր իրականացվում է պլանավորում, սահմանվում են ներքին կարիքների առաջնահերթությունները, որի ընթացքում ղեկավարվում ենք ոչ թե զգացմունքայնությամբ կամ հանրությանը դուրեկան լինելու մղումներով, այլ իրավիճակի ու օբյեկտիվ անհրաժեշտության համակողմանի գնահատմամբ: Կարծում եմ՝ եթե մոտեցումները նախկինում լինեին նույնպիսին, ապա այսօր մենք ծանրաբեռնված չէինք լինի այնպիսի կարիքներով, որպիսիք հիմա ապահովում ենք: Բարեբախտաբար արցախյան հասարակությունը ըմբռնումով է մոտեցել կառավարության այս քաղաքականությանը, որի պատճառների մասին խոսվել էր նաև հրապարակայնորեն:
Հարկ եմ համարում նաև շեշտել, որ բացի պարենային ապրանքների ներկրումից, կառավարությունը փորձ է արել աջակցել նաև միմյանց հետ կապակցված տնտեսության մի շարք օղակների, որի շնորհիվ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ շարունակել են պահպանել իրենց գործունեությունն ու բազմաթիվ աշխատողների, նույնիսկ հարկեր վճարել:
Ինչ վերաբերում է կտրոններին, ապա դրանց չօգտագործված մասի կիրառման ժամկետը երկարացվել էր, իսկ առաջիկայում տրամադրվելու են նորերը: Խնդիրն այն է, որ պետք է ոչ միայն կտրոններ բաժանել, այլև ապահովել դրանցով նախատեսված ապրանքների պատշաճ մատակարարումը, այնինչ իմ պաշտոնավարման առաջին օրվանից կառավարությունը ստիպված է եղել պարենի ներկրմանը զուգահեռ ներկրել առաջնահերթորեն մեծածավալ սերմացուներ՝ գարնանացանի սեզոնը բաց չթողնելու և երկարաժամկետ պարենային անվտանգության հարցը լուծելու նպատակով: Իմ կողմից Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը ստանձնելու օրվանից ես անձամբ եմ ներգրավվել ապրանքների մանրածախ վաճառքի գները կարգավորելու գործին, ի տարբերություն այն կարգավորելու շուրջ հնչած ամենատարբեր ու խայտաբղետ լուծումների, ընտրել եմ բացառապես իրավական ճանապարհը և իմ անմիջական մասնակցությամբ նվազագույնի հասցրել գնաճի պատճառ հանդիսացող երևույթները, կիրառելով այնպիսի մոտեցումներ ու սկզբունքներ, որոնք շատերի համար անհնար էին թվում:
Պարենային ապրանքների գնաճի հետ կապված Ռուբեն Վարդանյանի այն  պնդումները, որ «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին», երևույթներ են, որոնք առերևույթ վկայում են կոռուպցիոն բնույթ կրող արարքների գոյության մասին, որոնց վերաբերյալ պարոն Վարդանյանը երբեք չէր հայտարարի և պնդում չէր անի, եթե չունենար հիմնավոր փաստեր: Նման պարագայում համոզված եմ, որ Ռուբեն Վարդանյանը կա՛մ դրանք արդեն ներկայացրել է Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, կա՛մ կներկայացնի առաջիկա օրերին:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago