Քաղաքականություն

Նոր հաղթանակներ կրկին լինելու են. Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը մեր ժողովրդի` առայժմ վերջին հաղթանակն է:

Նոր հաղթանակներ կրկին լինելու են, բայց մինչ այդ մենք պետք է այլ հարցերում հաղթանակներ ու ձեռքբերումներ ունենանք.

1. Ներքաղաքական դաշտում տարատեսակ դավաճանների իշխանությունից ազատվելով ու ստրկամտությունը մերժելով:

2. Արցախի մնացյալ մասի և Հայաստանի անվտանգությունն անխոցելի դարձնելով:

3. Տնտեսության մեջ առաջանցիկ աճով, արտադրական նոր հզորություններ և շուկաներ ստեղծելով:

4. Ազգային դաստիարակությամբ ու ազգային ավանդական արժեքներն ամրապնդելով:

5. Կրթական համակարգն ու բովանդակությունը որակապես փոխելով:

6. Բարձր տեխնոլոգիական զարգացվածությամբ, հագեցվածությամբ ու հմտություններով նոր որակի Զինուժ և պաշտպանական համակարգ ստեղծելով:

7. Գիտա-տեխնիկական նվաճումներով:

8. Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական բռունցք ձևավորելով:

9. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի արժևորմամբ ու քրիստոնեական հավատքի ուժը վերականգնելով:

10. Իրական արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա հենված ժողովրդավարությամբ:

11. Ամուր և անսասան ընտանիքների վրա կառուցված հասարակություն ձևավորելով:

12. Ազգային արժանապատվության ու սեփական պետության անփոխարինելիության գիտակցումով:

13. Հայրենադարձությամբ ժողովրդագրական պատկերը փոխելով:

14. Սոցիալական արդարությամբ, միմյանց նկատմամբ սոցիալական պատասխանատվությամբ և պետական հոգածությամբ:

15. Կեղծիքը, սուտը, փարիսեցիությունը մերժող տեղեկատվական ու քաղաքացիական նորմերով:

16. Զգայուն և ամուր անվտանգային հիմքեր ունեցող պետական ինստիտուտներով:

17. Օտարածին և խորթ «արժեքների» քարոզչության նկատմամբ անհանդուրժողականությամբ:

18. Պետական և քաղաքական կառավարման համակարգերի գաղափարական ինքնամաքրմամբ ու պրոֆեսիոնալիզմի կանոնների պահպանմամբ:

19. Հանրային առողջությունն ու երիտասարդների վարքը աղավաղող, վնասակար սովորույթներն ու անթույլատրելի երևույթներն արմատախիլ անելով:

20. Մեր Հայրենիքը, Պետությունն ու Միմյանց սիրելով:

Այս ամենը լինելու են մեր նոր հաղթանակների գրավականն ու պետականության հավերժության երաշխիքները:

Աշխարհում հայ տեսակին կրկին հարգելու և գնահատելու են»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

30 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

39 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

51 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

59 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago