Արցախ

Արցախում ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 15։00-19:00-ն, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի, նյութական վնասների փոխհատուցման կոմիտեի, 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դպրոցների շենքերում:

Կտրոնների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում կավելացվեն կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար կգործեն սպասարկման առանձին կետեր:

Իսկ Հանրապետության մյուս համայնքների բնակիչները կտրոնները կարող են ստանալ ապրիլի 5-ից՝ համայնքային կենտրոններից:

«Հորդորում ենք տեղամասեր այցելելուց առաջ ճշտել տվյալ հասցեների էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկը:

Հայտնում ենք նաև, որ վաղվանից մայրաքաղաքի և Մարտակերտի շրջանի խանութներին կմատակարարվեն բանջարեղեն՝ գազար, բազուկ, կաղամբ, սոխ, իսկ հաջորդող օրերին՝ նաև վարունգ ու լոլիկ: Ասկերանի և Մարտունու շրջանների խանութներին մատակարարումները կիրականացվեն ապրիլի 4-ից և 5-ից սկսած:

Հիշեցնենք, որ այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել նախկինում ստացած կտրոնները, գնումներ կատարելու համար կարող են դրանք օգտագործել մինչև ապրիլի 10-ը՝ միաժամանակ հնարավորություն ունենալով նաև ստանալու նոր կտրոններ:

Լուսանկարում նոր կտրոնի ձևանմուշն է, որտեղ նշված է մեկ անձի հաշվով ձեռք բերվող ապրանքատեսակի թույլատրելի քանակը»,-ասվում է հաղորդագրությունում:

Թիվ 1

Recent Posts

Պուտինը ծաղրու՞մ է Թրամփին

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մարտի 24-ին մեկնարկող բանակցություններում կքննարկեն Սեւ ծովում կրակի…

6 hours ago

Տեղի է ունեցել ՀՀ-ի և Հունգարիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի…

9 hours ago

Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ

Թեհրանը գործողությունների մեծ ազատություն չունի և ստիպված կլինի երկխոսության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ, Fox…

9 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա…

9 hours ago

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան

Երևանում է Իրանի արտգործնախարարը: «Զվարթնոց» օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին…

10 hours ago

Տարոն Մարգարյանն ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել չմասնակցել ԱԺ նիստին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար…

10 hours ago