Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.
«Յոթ տարի առաջ այս օրերին Ադրբեջանը հերթական անգամ ագրեսիայի դիմեց ընդդեմ Արցախի:
Քառօրյա պատերազմի օրերին բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքը տվեցին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ Արցախը հայրենիք է, հենման կետ, որ Արցախը եղել է ու պետք է մնա հայկական:
Ինչպիսի բառեր էլ փորձենք ընտրել մեր երախտիքն ու խոնարհումը արտահայտելու հանուն այս հողի իրենց կյանքը զոհաբերած մեր տղաների հանդեպ, դրանք բավական չեն լինի:
Նրանց զոհողությունը հանուն այն գաղափարի էր, որ մենք ու մեր երեխաներն ապրենք այս հողի վրա՝ անվտանգ ու ազատ:
Ցավոք, մենք մեր պայքարը չենք գնահատում, սխալներից ու բացթողումներից ոչ մի կարևոր հետևություն չենք անում: Կարևոր քննարկումները դառնում են միայն ներքաղաքական շահարկման առարկա՝ արժեզրկելով պայքարը, դիմադրությունն ու անձնազոհությունը:
Ապրիլյան պատերազմի օրերին, դրանից առաջ ու հետո մեր անձնազոհ տղաները կյանք են դրել հանուն գաղափարի՝ սերունդներին արժանապատիվ ու ազատ կյանք ապահովելու համար:
Բավարար կամք դրսևորելով, խելացի գործելով, պայքարի նշանակությունը հասկանալով ու սխալներից դասեր քաղելով միայն կարող ենք ավելի ուժեղ դառնալ: Իսկ անհարկի գնահատականները միմիայն բարդացնում են իրավիճակը՝ մեզ էլ ավելի խոցելի դարձնելով:
Ես մի բան գիտեմ՝ մեզանից յուրաքանչյուրն այսօր միայն գործով, համառ կամքով ու բացառիկ նվիրումով կարող է ապացուցել, որ ունակ ենք շարունակելու նրանց դիմադրությունն ու պայքարը, որ Արցախից մենք երբեք չենք հրաժարվի, որքան էլ փորձեն մեր շուրջ սեղմել օղակը:
Փառք ու պատիվ իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած մեր զինվորներին, մենք հանուն նրանց ու մեր ապագա սերունդների ուժեղ ու անվտանգ Արցախ պետք է ստեղծենք»:
Մեծ Բրիտանիան 236,8 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Ուկրաինային 2024–2025 թվականների համար։ Այս մասին հայտնում…
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահական նստավայրում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ…
Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ…
Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը դատապարտվել է ընտրություններին մասնակցելու հինգ…
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի միջև։ Կողմերը…
Երևան քաղաքում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև…