2013թ. մարտի 18-ին՝ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգյանը հանդիպել էր մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոշ մանրամասներ հայտնել այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից։
«Կարծես, պարտավոր եմ բացելու, որովհետև, իրոք, այդ հանդիպման մասին բազմիցս խոսեցին և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ այն մարդիկ, ովքեր այդ զրույցին, այդ երկխոսությանը ներկա չէին: Եվ վատն այն է, որ աղճատված, ոչ ստույգ տեղեկություններ էին տալիս հանրությանը:
Իրականությունը հետևյալն է՝ լրագրողների հեռանալուց հետո, մենք պարոն Հովհաննիսյանի հետ փոխադարձաբար մեկս մյուսի որպիսությամբ հետաքրքվեցինք, այնուհետև ես հարցրեցի պարոն Հովհաննիսյանին, թե արդյո՞ք նա ասելիք ունի, ի՞նչ է կատարվում, ի՞նչն է այդ հավաքների պատճառը:
Նա ասաց, որ, իհարկե, ասելիք ունի և իր ասելիքը հետևյալն է՝ ի՞նչ պետք է անենք: Ես բառացիորեն ասել եմ՝ Րաֆֆի՛, մինչև անելիքներին անցնելը, ես երկու հարց ունեմ. հարց առաջին՝ դու հաղթե՞լ ես ընտրություններում: Ասաց՝ ոչ:
Ասացի՝ բա ի՞նչ է եղել: Ասաց՝ մերոնք ասում են, որ Դուք էլ չեք հաղթել: Ասացի՝ Րաֆֆի՛, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել: Պարոն Հովհաննիսյանը ժպտաց, և ես անցա երկրորդ հարցին:
Հարցրեցի՝ քարոզարշավի ընթացքում ինքն ինձնից լսե՞լ է արդյոք մի անձնական վիրավորանք, մի կոշտ ձևակերպում, բացի մեկ դեպքից, երբ ես գնահատականը տվել եմ երևույթին, որովհետև չափազանց կարևոր երևույթ էր:
Եթե այդ մասին հարց լինի՝ ես կպատասխանեմ, եթե ոչ՝ ինքս կբացեմ դա: Պարոն Հովհաննիսյանն ինձ բացատրեց, որ իր խոսքի կոշտության պատճառն այն է, որ ես ժամանակից շուտ իմ շրջապատում շամպայնով շնորհավորել եմ իմ հաղթանակը: Ես շատ զարմացած էի:
Ես էլ մի քիչ մտածեցի և գտա, որ այո, մենք կարող էինք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվել և ստեղծել մի սահմանադրական խորհուրդ, որը կգլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այդ խորհրդում կընդգրկեր Հայաստանի, հայ ժողովրդի լավագույն ուժերին, որպեսզի սահմանադրական փոփոխությունների ռազմավարություն մշակի, այնուհետև այդ ռազմավարությունը դարձնեն առաջարկություններ, տանեն համաժողովրդական քննարկման, հրավիրեն փորձագետներ:
Այսինքն, լուրջ աշխատանք տանեն և դնենք հանրաքվեի, և եթե մեր ժողովուրդը քվեարկի, ասենք՝ ընդունում ենք սահմանադրության այս փոփոխությունները:
Իսկ մինչև այդ աշխատանքն անելը, յուրաքանչյուրի մտքով ինչ անցնում է հրապարակային դարձնել և պահանջներ ներկայացնել, ես համարում եմ գոնե ոչ արդյունավետ։
Ես հասկանում եմ հաջորդ հարցն ես ուզում տալ, բայց մի քիչ անհարմար ես զգում, թե ի՞նչ պատասխան եմ ստացել: Ասեմ միայն աթոռից չընկնեք: Ստացել եմ պատասխան` խաչի տեսքով: Էլ ի՞նչ պետք է ես անեի:
Ասեք` էլ ի՞նչ: Րաֆֆին լիներ կասեր` եթե տղամարդ ես հրաժարական տուր: Արդյո՞ք, տղամարդկությունը դրանով է որոշվում: Եվ, իրոք, կարելի՞ է այդպիսի արտահայտություններ անել:
Լրագրող – Թղթի՞ վրա խաչ քաշած:
Սերժ Սարգսյան – Այո, փաստաթղթի:
Հանրապետության նախագահի կողմից ուղարկված նույնիսկ ոչ պաշտոնական գրությունը` փաստաթուղթ է: Այ, սա է մեր իրականությունը և մարդկանց խոսելու և գործելու տարբերությունը»:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…