Հասարակություն

ՀՀ-ում 2022 թվականին հանցագործության դեպքերն աճել են 24,4 տոկոսով

2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 37 հազար 612 դեպք (2021 թվականին՝ 30 հազար 245)։ Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.4 տոկոսով: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ:

 
«2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր ն առանձնապես ծանր հանցագործությունների աճ: 2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19.3 տոկոսով (2021 թվականին` 14629, 2022 թվականին` 17.460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2383-ով կամ 29.8 տոկոսով (2021 թվականին՝ 7988, 2022 թվականին՝ 10.371), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով կամ 14.2 տոկոսով (2021 թվականին՝ 4447-5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4 տոկսով (2021 թվականին՝ 350-880): Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի 530-ով աճը պայմանավորված է 482 սպանության դեպքերով, որոնցից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում:

Հետևաբար, 2022 թվականին կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասված է Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։

 
Նշվում է, որ հանցագործության 37.612 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1 տոկոսը, ոչ մեծ (21.281 դեպք կամ 56.6 տոկոս) ն միջին ծանրության (10.371 դեպք կամ 27.6 տոկոսը) հանցագործություններն են: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 2.3 տոկոսը (2021 թվականին՝ 1.2 տոկոս), իսկ ծանր հանցագործությունները՝ 13.595 (2021 թվականին՝ 14.7 տոկոս):

 
«2012-2022 թվականների հանցավորության կառուցվածքը վկայում է, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր ն առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմել է 17.2 տոկոս: Մինչդեռ, 2022 թվականին ծանր ն առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 15.8 տոկոսը: 2012-2022 թվականների ընթացքում նշված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ արձանագրվել է միայն 2017 թվականին՝ 14.3 տոկոս»,- ասված է հաղորդման մեջ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 hours ago