

Հայաստանի նկարիչների միությունում կայացել է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը, որը նախաձեռնել է Երևանի «Արարատը»:
«Արարատի» համար խորհրդանշական տարին մեկնարկել էր Fastex ընկերության հետ համագործակցությամբ: Պատմական հաղթանակների 50-ամյակի կապակցությամբ «Արարատը» և Fastex-ը պատրաստել են նաև հատուկ NFT հավաքածու:
«Լեգենդար հաղթանակի 50-րդ տարեդարձի կապակցությամբ Fastex էկոհամակարգի NFT-ի հարթակում հասանելի է հայտնի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի նկարազարդումների NFT-ի հավաքածուն: Fastex էկոհամակարգի NFT-ի հարթակում առաջարկվող NFT-ները բավականին մեծ հետաքրքրություն են առաջացրել»,- հայտնում են Fastex-ից:
Ջերմ մթնոլորտում անցած միջոցառմանը ներկա էին «Արարատի» վետերաններ Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սամվել Պետրոսյանը, ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ։
12 NFT-ներից բաղկացած հավաքածուն կարող եք տեսնել և ձեռք բերել www.ftnft.com կայքում, իսկ NFT-ների ֆիզիկական տարբերակները տեղադրված են Fastex-ի ֆիջիթալ խանութ սրահներում: Fastex-ը ամբողջապես Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ է, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի:
Fastex էկոհամակարգը ներառում է՝ Fastex Verse, ftNFT շուկան, Fastex Chain, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…