Լրահոս

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կտրամադրի լրացուցիչ ծառայություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի սերտ համագործակցության արդյունքում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից 2023 թ․ փետրվարի 28-ին։ Օրենքը ուժի մեջ է մտել ապրիլի 3-ին։

Ըստ նոր լրամշակման՝ նախատեսվում է դրամական հատուցում վճարել այն զինծառայողներին, որոնք՝

նախկինում ճանաչված են եղել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ.

հանդիսացել են հիմնադրամի շահառու.

հերթական բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվել են որպես 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ։

Օրենքը կգործի 36 ամիս ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՈՎ (մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրարկումը) 2022 թ․ հունվարի 1-ից հետո հերթական վերափորձաքննություն անցած այն զինծառայողների համար, ովքեր ունեցել են կարգի փոփոխություն։ Մասնավորապես, հաշմանդամության 2-րդ խումբը փոխվել է 3-րդ խմբի։

Ըստ նոր կարգավորման, ի լրումն պետության կողմից վճարվող զինվորական կենսաթոշակի և պարգևավճարների, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կտրամադրի հետևյալ դրամական հատուցումները, որի արդյունքում Հիմնադրամի և պետության կողմից տրամադրվող զինծառայողների աջակցության հանրագումարը գնահատված արժեքով կկազմի․

սպայական կազմի զինծառայող՝ 149,000 ՀՀ դրամ.

պայմանագրային և զորահավաքային կազմ, կամավորական՝ 116,000 ՀՀ դրամ.

պարտադիր ժամկետային կազմ՝ 91,000 ՀՀ դրամ:

Մանրամասները՝ ստորև․

Այս փոփոխությամբ 44-օրյա պատերազմի մասնակից 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, որոնք նախկինում եղել են 2-րդ խմբի հաշմանդամներ:

Փոփոխությունների արդյունքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհուրդը լիազորություն է ստանում իր սահմանած պայմաններով և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago