

Շատ կարեւոր է այն աջակցությունը, որը թույլ տվեց նորացնել թանգարանը: Հետագայում այն մեծացնելու մտադրություն կա: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի շենքն իր ուրույն պատմությունն ունի, եւ այն, ոչ միայն իմ կարծիքով, համարվում է ամենագեղեցիկ եւ ամենաներկայանալի շենքերից մեկն ամբողջ աշխարհում:
Եվ բնական է, որ նման թանգարանի գոյությունը, կարելի է ասել, ինքնին պարտադրված է: Ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` բացման խոսքով ելույթ ունենալով խորհրդարանի թանգարանի վերաբացման արարողությանը, հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆՀԺԽ ծրագրի` ՀՀ ԱԺ նախագահի կողմից նշանակված համակարգող Հռիփսիմե Գրիգորյանն իր եւ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խմբի անունից շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը` ի դեմս Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, ինչպես նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի` ծրագրին աջակցելու համար: Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով ԱԺ թանգարանի բացումն առանձնահատուկ նշանակություն ունի խորհրդարանը երիտասարդ եւ մեծահասակ այցելուների առջեւ բացելու տեսանկյունից:
Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն իր ելույթում նշել է, որ Շվեդիայի կառավարությունը մեկ անգամ եւս պատրաստակամություն է հայտնում աջակցելու Հայաստանի խորհրդարանին եւ իշխանություններին` բարեփոխումների իրականացման գործում:
«Անցած տարի եւ հատկապես այս տարի` այս կենտրոնի գործունեության առաջխաղացումն ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեց Ազգային ժողովի ներկայացուցիչների միջեւ համագործակցության պլատֆորմի համար»,- ասել է նա:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել թանգարանի վերաբացմանն աջակցած կառույցներին` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի ներկայացուցչությանը, պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին, դեսպաններին եւ ՀՀ ԱԺ ղեկավարությանը:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…