«Ինչքան էլ մենք և ոչ մենք՝ շատերը, 2023 թվականի բյուջեի եկամտային մասը համարում էին ռիսկային, ոչ իրատեսական, բայց ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով»,-կառավարության նիստում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2023 թվականի առաջին եռամսյակի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են15.2 %-ով, կամ 60.8 մլրդ դրամով, իսկ այդ ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել է 93.5 մլրդ դրամ, որը 82.2 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Փաշինյանը հայտնեց, որ134 մլրդ դրամ եկամտային հարկ է վերադարձվել ֆիզիկական անձանց, որը 49%-ով գերազանցում է 2022 թվականի տվյալները և հիշեցրեց, որ հիմնական մասը հիպոթեկային վարկի վճարման համար են վերադրաձերը եղել:Հայտարարելով, որ 2023թ առաջին եռամսյակում 2.4 տրիլիոն դրամի հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրվել՝ ՀՀ գործադիր մարմինի ղեկավարն ասաց.
«Եթե վերցնենք միայն ՀԴՄ կտրոնները, ապա 2023 թվականի առաջին եռամսյակում տպվել է 564 մլրդ դրամի ՀԴՄ, որը 9.4%-ով ավել է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակ։
Կրկին անհոգնել պետք է շնորհակալություն հայտնեմ ՀՀ բոլոր օրինապաշտ հարկ վճարողներին, որովհետև նրանց գործողությունների արդյունքում է, որ մենք այս մասշտաբների ծրագրեր ենք կարողանում իրականացնել, բայց պետք է ընդգծեմ, որ մենք այստեղ խորքային շատ լուրջ պրոբլեմներ ենք շարունակում ունենալ, չնայած լավ լուրն այն է, որ վերջերս մեր իրավապահ համակարգի՝ ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության աշխատանքների արդյունքում մենք հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը դեռ մեզ շատ տեղեկատվություն կտա»:
Փաշինյանը ուղերձ հղեց, որ հարկերից խուսափելու դեպքում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետև խոսքը գնում է երկրի այսօրվա և ապագայի կարիքները հոգալու մասին է:
Նա հայտնեց, որ ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ էլ Գլխավոր դատախազությունն շատ ակտիվ խոսում է և հույս հայտնեց, որ հարցի էությունը իրավաբանական բանավեճի մեջ չի կորսվի և տարբերություն չի դրվի նախկին և ներկա պաշտոնյաների միջև:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…