Թիվ 1-ը շարունակում է հետևել կարևորագույն քաղաքական նորություններին, որի շրջանակներում հյուրընկալել ենք ՔԺԿ նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ի քաղաքական, տնտեսական, ռազմավարական հիմնախնդիրներին։
Լևոն Շիրինյանի խոսքով ՀՀ-ի քաղաքական, տնտեսական, ռազմավարական, բոլոր հիմնախնդիրների հանգույցը Հայաստանի տնտեսական զարգացումն է։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին Շիրինյանը նշեց․ «Ռուսաստանում կարող է առաջիկայում հեղաշրջում լինել, Պուտինին պատժելու են․ մենք պիտի ճիշտ գնահատենք, մենք կարող ենք աղետի ենթարկվել, կամ ազատագրվել։
Մենք ընդմիշտ Ռուսաստանից հեռանում ենք․ ինչքան շուտ և կարևորը՝ անվտանգ՝ այնքան լավ։ Ես ասում եմ անվտանգ, որովհետև ինքը հայությանը սպանդի կազմակերպման մեծ փորձ ունի, և օգտագործել է հայության հակվածությունը դեպի իրեն»։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների կատարած գոործունեությանը Շիրինյանն ասաց.
«Մենք շտապ ռուսական խաղաղապահ կոչված (որը ոչ մի խաղաղապահություն չի անում) զորաբաժինը պետք է արևմտյան զորաբաժիններով փոխարինվի։ Մեր բանակը (այլևս հարցադրելու չի) շտապ իր մարտունակության որակն ու քանակը պիտի լավացնի»։
«Դժվար ժամանակներ են, բայց այստեղ ես տեսնում եմ Հայաստանի հաղթանակի այն ծիլերը, որոնք կան Ռուսաստանի անկում-կործանումով, և դրա համար պետք չի ափսոսալ»,-եզրափակեց Շիրինյանը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…