«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս պահին Ազգային ժողովում տեղի է ունենում կառավարող ուժի և ընդդիմադիր պատգամավորների առերեսում։
Այն կապված է մարտի 31-ին Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, հանձնաժողովի նախագահի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՔՊ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը։
ՀՀ քննչական կոմիտեից էլ մեր զրույցում նշեցին․ «Այդ վարույթի շրջանակներում ակտիվ վարութային և քննչական գործողությունները, այդ թվում՝ առերեսումները, շարունակվում են։ Նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ Իլոն Մասկից կարմիր Tesla է գնել։…
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ խաղաղապահների, սպառնալիք…
Հյուսիս-հարավ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը՝ տեսանյութով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։…
Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի…
2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Արճվան, ալբիցիա,…