

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ 29 բազմանպատակային կործանիչների օդաչուները, ձմռան սեզոնի վերահսկիչ ստուգման շրջանակում, ոչնչացրել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության օբյեկտները:
Ուսումնական թռիչքներում ներգրավված է եղել Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 130 զինվորական, ներգրավված է եղել շուրջ 25 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ 29 բազմաֆունկցիոնալ կործանիչներ։
Վարժանքների ծրագրի համաձայն՝ հրամանատարությունը հետախուզական տեղեկատվություն է ստացել բարձրլեռնային գոտում «թշնամու» ՀՕՊ ուժերի տեղակայման մասին, օպերատիվ-մարտավարական ավիացիայի անձնակազմին հանձնարարվել է ոչնչացնել օբյեկտները։
ՄիԳ 29-ի օդաչուները օրվա տարբեր ժամերին մարտական ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել դեպի այն տարածք, որտեղ տեղակայված են եղել պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցները և էլեկտրոնային արձակումներով ոչնչացրել թիրախները։
Հարվածի արդյունքում վերացվել են բոլոր օբյեկտները։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…