ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է․
«Ինչպես գիտեք, ամբողջությամբ փոխել ենք ուսուցիչների տարակարգի մեխանիզմը, որ գործում էր շուրջ տասը տարի և 10 տարվա արդյունքում ոչ ոք չուներ ամենաբարձր՝ չորրորդ աստիճանի տարակարգ՝ հիսուն տոկոս հավելավճարով։
Լրիվ վերափոխված համակարգով նոր ենք մեկնարկել գործընթացը, արդեն կան առաջին արդյունքները, և առաջին իսկ փորձից արդեն ունենք ուսուցիչ, որ չորրորդ՝ ամենաբարձր տարակարգ ունի նոր մոտեցմամբ։
Սիրելի ուսուցիչներ, մի վախեցեք, դիմեք, նոր մոտեցումները ուղղված են միայն նրան, որ խրախուսեն ձեր մասնագիտական զարգացումը՝ վարձատրության բարձրացմանը զուգընթաց։ Ի դեպ, արդեն ավելի քան հազար դիմում ունենք կամավոր ատեստավորման համար։
Դիմում են նաև այս պահին ուսուցիչ չաշխատող, բայց պահանջներին բավարարող մարդիկ։ Դիմում են նաև քոլեջների և ուսումնարանների հանրակրթական առարկաների ուսուցիչները։ Դիմում են նաև միջին մասնագիտական կրթությամբ դպրոցներում դասավանդող ուսուցիչները։
Օգտագործեք բոլոր հնարավորությունները, սիրելի ուսուցիչներ, դրանք միայն նպաստելու են մեր երեխաների կրթության որակի բարձրացմանը, որ բոլորիս գերխնդիրն է»։
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…
Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…