ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:
«Քննարկել ենք երկկողմ հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել ենք երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ նախանշելով համագործակցության հետագա ուղիները:
Ընդգծել ենք հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը»,- տեղեկացնում է Արմեն Գրիգորյանը։