Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է.
«Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար Հայրենիքը պետք է վերածել անառիկ ամրոցի՝ ներսից, թե դրսից։
Ամրոցի վերածվելու համար Հայրենիքը պետք է ունենա ՄՏԱԾՈՂ ժողովուրդ և այդ ժողովրդի հարգանքն ու վստահությունը վայելող հզոր առաջնորդ, ասել է թե՝ ՏԵՐ, այսօր մեր Հայրենիքը, կիսավեր ու վտանգված լինելով դրսից և ներսից, ավա՜ղ անՏԵՐ է ԱնՏԵՐությունը ծանր հիվանդություն է, որը պահանջում է վիրահատական միջամտություն։
Իսկ դա պարտավոր է օր առաջ կատարել միայն ու միայն ինքը՝ հայ ժողովուրդը, Հակառակ դեպքում հիվանդությունը հյուծելու և խժռելու է ոչ միայն մասերը, այլև ողջ Հայրենիքը»։