Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է ծննդատուն՝ շնորհավորելու մայրության բերկրանքը զգացած կանանց:
«Մայրության տոնը սկսվում է ծննդատնից։ Օրվա խորհրդով այսօր այցելեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ շնորհավորելու մայրության բերկրանքը նոր զգացած կանանց:
Սիրելի մայրեր, ապրեք խաղաղ, երջանիկ և լուսավոր կյանքով՝ վայելելով մայրության ամեն օրը։
Շնորհավոր մայրության և գեղեցկության տոնը»,-գրել է փոխքաղաքապետը: