Արցախ

Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ Կիպրոսի Խորհրդարանում

Կիպրոսի Խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև: Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը:

Բանաձևը հիշեցրել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի 2020 թվականի հոկտեմբերի 9-ի և 2021 թվականի դեկտեմբերի 3-ի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքում Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ բանաձևերը, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդարանի 2023 թվականի հունվարի 19-ի բանաձևը:

Այնուհետև բանաձում նշվում է՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակված է ադրբեջանցի ինքնահռչակ բնապահպանների կողմից, ինչն իր հերթին հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող 120.000 հայերի համար հիմնական ապրանքների և ծառայությունների,

ներառյալ՝ սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի հասանելիության սահմանափակմանը՝ փաստացի հանգեցնելով վերջիններիս շրջափակմանը. ընդգծելով, որ այս շրջափակումը ստեղծել է լուրջ հումանիտար ճգնաժամ՝ էապես ազդելով բնակչության առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների վրա, ենթարկելով վերջիններիս անմարդկային կենսապայմանների, մինչդեռ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը գրեթե անհնար է՝ բոլոր հետագա աղետալի հետևանքներով.

մտահոգությամբ հետևելով տվյալ հումանիտար ճգնաժամի հետագա սրմանը՝ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ (Արցախ) բնական գազի մատակարարման ընդհատմամբ, որի արդյունքում տները, հիվանդանոցները և դպրոցները մնացել են առանց ջեռուցման.

հիշեցնելով, որ Ադրբեջանը, շարունակելով Լաչինի միջանցքի շրջափակումը, խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությամբ ստանձնած իր միջազգային պարտավորությունները, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով.

նշելով, որ Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտ է հադիսանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացի համար և խաթարում է միջազգային վստահությունը.

Վերոնշյալ բոլոր պատճառների հիման վրա, Ներկայացուցիչների պալատը՝

1․ Դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները և խաղաղ բնակչության թիրախավորումն ու իր երկյուղն է հայտնում Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հակամարտության ողբերգական հումանիտար հետևանքների կապակցությամբ,

2․ Կոչ է անում Ադրբեջանին հարգել ու իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու ապահովել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև վերականգնել Լաչինի միջանցքի ազատ մուտքը,

3․ Աջակցում է խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությանը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը և կոչ է անում անհապաղ, անվերապահորեն վերսկսել բանակցությունները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա,

4․ Կոչ է անում Ադրբեջանին ապագայում չխաթարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) միջև տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական կապերի աշխատանքը,

5. Միանշանակ դատապարտում է այն փաստը, որ Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով օգտագործում է որպես մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ներկայացողներին,

6․ Իր հիասթափությունն է հայտնում ռուս խաղաղապահների անգործության կապակցությամբ,

7․ Շեշտում է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ (Արցախ) լիարժեք ու անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում իրավիճակը գնահատելու ու անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար,

8․ Կոչ է անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին և միջազգային հանրությանը գործադրել իրենց քաղաքական ազդեցությունը ապահովելու պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովուրդը Ադրբեջանի ագրեսիային այլևս պատանդ չմնա։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

12 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

13 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

13 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

14 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

14 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

15 hours ago