Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Թայվանի հարցում Եվրոպան չպետք է ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ Չինաստանի «հետևորդը» լինի՝ ընդգծելով, որ Եվրամիությունը կարող է ներքաշվել «ճգնաժամերի մեջ, որոնք մերը չեն»։
«Ամենավատը մտածելն է, թե մենք՝ եվրոպացիներս, պետք է հետևորդ լինենք ու հարմարվենք ամերիկյան ռիթմին կամ չինական չափազանց արձագանքին»,- մի շարք ԶԼՄ-ների, մասնավորապես՝ Les Echos-ին ու Politico-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը՝ ուրբաթ վերադառնալով Պեկին կատարած եռօրյա պաշտոնական այցից։
Վկայակոչելով ԵՄ «ռազմավարական ինքնավարության» իր իդեալը, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «մենք պետք է հստակ գիտակցենք, որտեղ են մեր հայացքները հատվում ԱՄՆ-ի հետ, սակայն լինի դա Ուկրաինան, Չինաստանի հետ հարաբերությունները կամ պատժամիջոցները, մենք ունենք եվրոպական ռազմավարություն»։
Մակրոնը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ քննարկել է Թայվանի հարցը օրերս ՉԺՀ կատարած այցի ընթացքում, որի ժամանակ նրան պատվել են։
Ելիսեյան պալատից հայտնել են, որ բանակցությունները «խիտ ու անկեղծ» են եղել, և որ Ֆրանսիայի նախագահը մտահոգված է «տարածաշրջանում աճող լարվածությամբ», որը կարող է հանգեցնել «սարսափելի վթարի»։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…