Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Իրանական «Շարղ» օրաթերթում լույս է տեսել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույց՝ վերնագրված «Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի»։
Հայաստանցի քաղաքական գործիչն ուշադրություն է դարձրել հատկապես անվտանգային խնդիրների վրա՝ խոսելով Հայաստան-Իրան հարաբերություններին հենց անվտանգության ոլորտում նոր որակ հաղորդելուն միտված այնպիսի քայլերի մասին, ինչպիսիք են ռազմական գործակցությունը ռազմաուսումնական ծրագրերի և համատեղ զորավարժությունների իրականացման միջոցով, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարը։
Նշվել է նաև, որ հայ և իրանցի ազգերի բարեկամական համակեցությունն ունի հազարամյակների պատմություն, և այդ ավանդույթն անսասան կերպով պետք է շարունակվի նաև այսօր՝ հատկապես, երբ մեր երկու ազգերն ու պետություններն առերսևում են միանման, իսկ հաճախ միևնույն մարտահրավերների հետ։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև Թեհրան-Երևան-Մոսկվա եռակողմ ձևաչափը գործնականում կայացնելուն, ինչը նշանակալի գործոն կլինի Հարավային Կովկասը թշնամական նկրտումներից պաշտպանելու առումով»։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…