«Քաղաքաշինական ոլորտում հայտնաբերվել են շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման 6 դեպք՝ մեկը Շնգավիթ վարչական շրջանում և 5-ը՝ Աջափնյակում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նորանշանակ պաշտոնակատար Յակով Ասատրյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ ապօրինի շինությունների և հողազավթման 5 դեպք է հայտնաբերվել:
Երևան քաղաքապետի տեղակալ Տիգրան ավինյանը առաջարկեց ծափերով շնորհավորել յակով Ասատրյանին պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, և վերջինիս առաջարկեց հաջորդ գործակարգավարականների ժամանակ ավելի մանրամասը ներկայացնել խախտումբերի ձևերը:
«Շինարարության այն ծավալը, որը կատարվում է Երևանում և անզեն աչքով տեսանելի ստանդարտների չպահպանումը՝ կարծում եմ, շինարարական նորմերի խախտման արձանագրումների թվերը դեռ շատ համեստ են»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը և հավելեց.
«Կարծում եմ, որ այստեղ պետք է ավելի աճողական տեմպ ունենանք, որը բերի ստանդարտների պահպանման»: