Քաղաքականություն

Մակունցը աշխատանքային այցով գտնվում էր Սոլթ Լեյք Սիթի քաղաքում

Ապրիլի 6-7-ը Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սոլթ Լեյք Սիթի քաղաքում (նման այցեր պարբերաբար կազմակերպում են ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանների համար – դեսպ.)։

Այցի նպատակն էր վերհանել Հայաստան-Յուտա տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները, ներկայացնել Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, նախանշել երկկողմ համագործակցության այլ ուղղություններ։

Այցի ընթացքում դեսպան Մակունցը հանդիպումներ ունեցավ Յուտայի նահանգապետի տեղակալ Դեիդըր Հենդերսոնի, նահանգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչ սենատոր Քըրթիս Բրամբելի հետ, այցելեց Յուտայի համաշխարհային առևտրի կենտրոն, հանդիպում-քննարկում ունեցավ գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Յուտայի համալսարանի Քեմ Գարդներ քաղաքականության մշակման ինստիտուտում մասնակցեց կին առաջնորդների քննարկմանը, ծանոթացավ նահանգի բարձր տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, հանդիպեց Յուտայի Հիսուս Քրիստոսի եկեղեցու նախագահ Ռասել Նելսոնի հետ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago