Categories: Հայաստան

ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը՝ վարչապետին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ ու շրջանավարտներ բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով  ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանում արտագրության դեպքերը: Նամակն ու արտագրության վերաբերյալ նկարները ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի՛ պարոն Փաշինյան, Ուսումնասիրելով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դ. Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել ենք ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։ Սրանք բոլոր այն գիտական աշխատանքներն են, որոնցում, ըստ Դ. Գալոյանի ասենախոսության սեղմագրի, «հրապարակվել են ատենախոսության հիմնական դրույթները», ինչպես նաեւ մյուսները ներկայացվել են պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար: Ընդ որում, եթե Ռ. Հայրապետյանի աշխատանքի թարգմանված որոշ հատվածներում բացակայում էին հղումները, ապա այս դեպքում գործ ունենք կատարված «copy paste»-երի հետ՝ նույն լեզվով։ Մենք որեւէ կերպ չենք ուզում վնասել տիկին Գալոյանին եւ նրա հեղինակությանը։ Ընդհակառակը, կարծում ենք, որ նույնիսկ այս աչք ծակող արտագրությունները կուրսային աշխատանքից եւ այլ աղբյուրներից միայն իր մեղավորությունը չէ։

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Դ. Գալոյանի նշանակումը ԿԳՄՍ փոխնախարարի հովանավորչության արդյունք էր: Այս պնդումները չեն դադարում, որովհետեւ նախարարությունը մինչեւ այժմ ակնհայտ խտրական մոտեցում է ցուցաբերում և չի արձագանքում Դ. Գալոյանի գիտական աշխատանքներում բացահայտված պարզունակ արտագրությունների դեպքերին:

Քանի որ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պատճառը, ըստ ԿԳՄՍ նախարարի հայտարարության, նրա գիտական աշխատանքում առկա խնդիրներն էին եւ ակադեմիական արժեքները, պահանջում ենք Ձեր հանձնարարականը նախարարությանը՝ ներկայացնելու պաշտոնական եզրակացություն կից ներկայացվող ակնհայտ արտատպման դեպքերի վերաբերյալ:

Խնդրում ենք պաշտոնապես մեկնաբանել՝ սրանք արտագրության եւ ակադեմիական անազնվության դրսեւորումներ են, թե ոչ: Առդիր՝ 5 էջ: Հարգանքով՝

ՀՊՏՀ ուսանողներ եւ շրջանավարտներ

Հավաքի կազմակերպիչ եւ համակարգող՝ Վահագն Անդրեյի Մելքումյան

Հավաքի կազմակերպիչ եւ համակարգող՝ Էլեն Արթուրի Հովհաննիսյան

editors

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

29 minutes ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

48 minutes ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

1 hour ago

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

2 hours ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

2 hours ago