Քաղաքականություն

Այս միջադեպը կարող էր տեղի չունենալ. Թանդիլյան

Այս միջադեպը կարող էր տեղի չունենալ, եթե պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը այդ հատվածում ինժեներական աշխատանքները կատարեր ժամանակին։

Այս մասին իր գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Գռառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Երեկ Տեղ գյուղում կրկին ականատես եղանք մեր զինվորների նվիրական գործողություններին։

Նրանցից մի քանիսը իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար։

Փառք հայրենիքի համար զոհվածներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին։

Սակայն այս միջադեպը կարող էր տեղի չունենալ, եթե պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը այդ հատվածում ինժեներական աշխատանքները կատարեր ժամանակին։

Առնվազն նախորդ տարվա օգոստոսից հայտնի էր, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի այդ հատվածի փոխարեն ճանապարհն անցնելու էր Կոռնիձոր գյուղի հատվածով, և Տեղ գյուղի հատվածում տեղի էր ունենալու սահմանի փոփոխություն։

Արդյունքում ինժեներական աշխատանքները փաստացի իրականացվում էին երեկ՝ ադրբեջանական զինուժի տեղակայումից երկու շաբաթ անց։

Ադրբեջանական այս հերթական ագրեսիան պաշտպանական ոլորտի պատասխանատուների անգործության հետևանք է։

Ոչ կոմպետենտ և անպատասխանատու կառավարումը հանգեցնում է մարդկային անդառնալի կորուստների, տարածքների զիջման, անվտանգության համակարգի խոցելիության»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago