Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հերթական սադրանքն է կատարվել։
«Առաջնության կազմակերպիչները կախել են Ադրբեջանի և Թուրքիայի պատռված դրոշները։
Կադրերը տարածել են հայկական լրատվամիջոցները»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։
Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։