«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները որոշել են շարունակել աջակցել Ուկրաինային, պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և շարունակել համագործակցությունը սահմանափակող միջոցների պահպանման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նրանք հայտարարել են ճապոնական Կարուիզավայում G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված նիստի ժամանակ։
«G7-ը հաստատել է, որ կպահպանի Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները, ինչպես նաև կշարունակի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասված է միջոցառման կազմակերպիչների հայտարարության մեջ։
Բացի այդ, նրանք «պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարի և երրորդ երկրների կողմից Ռուսաստանին սպառազինությունների մատակարարմանը հակազդելու հարցում»։
Այդ կապակցությամբ հանդիպումը նախագահող Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասին ընդգծել է տարբեր երկրների, այդ թվում նաև հարավային երկրների հետ համագործակցության ամրապնդման կարևորությունը, քանի որ այս զարգացող երկրները չեն միանում Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությանը՝ պահպանելով չեզոք դիրքը։
Բացի այդ, «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները նաև դատապարտել են Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը։ Այս առնչությամբ Հայասին կարծիք է հայտնել, որ նման որոշումը «կհանգեցնի իրավիճակի հետագա սրման»։
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…
Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում։ Ուժգնությունը կազմել է 2.8 մագնիտուտ, իսկ օջախը գտնվել…
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Ի պատասխան մամուլում…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…