Մենք ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ ի շարունակություն պարեկային ծառայության ռեֆորմների:
Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներ ունենք»,- ասաց նա եւ հանձրարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ստանձնել պատասխանատվությունը այդ բարեփոխման իրականացման եւ երկու ամսվա ընթացքում արդյունքների մասին զեկուցել:
«Պետք է սկսել քաղաքապետարանի ներսից, հետագայում ձեզ կօգնեն եւ պարոն Արեյանը եւ մեր մյուս գործընկերները նաեւ նախարարությունների հետ աշխատանքում, որովհետեւ օրենսդրական փաթեթի փոփոխության կարիք է լինելու:
Նաեւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ձեզ կհուշի, թե միջազգային որ գործընկերների հետ այս պահի դրությամբ ինչ քննարկումներ ունենք: Երկու ամսից կվերադառնանք այս հարցին»,-ասաց Ավինյանը:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…