Հասարակություն

«Հոկտեմբերի 27-ի» գործը քննած դատավորին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ուսումնասիրություն է սկսել «Հոկտեմբերի 27-ի» գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանին պատկանող գույքի առնչությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հրապարակային ծանուցումների Azdarar.am պաշտոնական կայքում ապրիլի 14-ին արված հրապարակումից։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- նշված է ծանուցման մեջ:

Դատախազությունից նաև տեղեկացրել են, որ Ուզունյանն իրավունք ունի «սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044 Ն որոշման»:

«Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է ապրիլի 25 ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-311-219 հեռախոսահամարին»,- ասված է ծանուցման մեջ:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն սկսել է պատրաստել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Եվրոպական Միությունը սկսել է ձևավորել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը․ գրում է EUobserver-ը՝ հղում անելով…

19 minutes ago

Քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ: Առողջապահության նախարար…

33 minutes ago

Վաղը Արեգակի մասնակի խավարում կլինի

Վաղը Արեգակի մասնակի խավարում կլինի։ Այն անզեն աչքով տեսանելի կլինի արմտևյան և հյուսիսային Եվրոպայում, արևելյան…

55 minutes ago

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի…

1 hour ago

ԱՄՆ 60 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի 60 ներկայացուցիչներ, վկայակոչելով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնիկ հայ…

2 hours ago

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին…

2 hours ago