Մշակույթ

Ընդգծվել է մշակույթի ազգային հայեցակարգի ձևավորման կարևորագույն դերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է մեծանուն երգիչ և մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։

Հանրապետության նախագահը նշել է, որ լինելով աշխարհահռչակ երգչի վաղեմի երկրպագուն, մշտապես բարձր է գնահատել նրա բացառիկ կարիերան միջազգային ամենահեղինակավոր բեմերում, համագործակցությունն արվեստի համաշխարհային մեծությունների հետ, տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունն ու կապերը։

«Այսօր, երբ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության զարգացման մասին, կարևորում ենք մարդուն, իսկ դուք այն մարդկանցից եք, ով իր գործունեությամբ, իր տաղանդով լավագույնս է ներկայացնում մեզ և մեր մշակույթը:

Գնահատելի է նաև այն, որ անկախության տարիները Դուք անցկացրել եք պետության հետ, Ձեր ստեղծագործական գործունեությունը ծավալելով հայրենիքում, միաժամանակ հանդես գալով նաև աշխարհի տարբեր բեմերում»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:

Բարսեղ Թումանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր գործունեությունը խարսխված է հայ ազգային մշակույթի լավագույն ավանդույթների պահպանության ու հանրահռչակման սկզբունքների վրա: Զրույցի ընթացքում քննարկվել են ազգային մշակույթի ակունքների վերհանման ու մշակութային քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր:

Ընդգծվել է մշակույթի ազգային հայեցակարգի ձևավորման կարևորագույն դերն ազգի դիմադրողականության և միջազգային հեղինակության բարձրացման հարցում:

Հանրահայտ երաժիշտը նշել է, որ աշխարհին ներկայանալու լավագույն տարբերակը մշակութային ինքնության և յուրահատկության պահպանությունն ու հանրահռչակումն է:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան մշակութային միջավայրում և հատկապես օպերային երգարվեստում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Հանրապետության նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել դասական երաժշտության ու երկրի մշակութային կյանքի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը Tesla է գնել՝ Իլոն Մասկին աջակցելու համար. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ Իլոն Մասկից կարմիր Tesla է գնել։…

22 minutes ago

ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած կարգավիճակով սպառնալիք է. Լավրով

Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ խաղաղապահների, սպառնալիք…

36 minutes ago

Հյուսիս-հարավ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը

Հյուսիս-հարավ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը՝ տեսանյութով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։…

38 minutes ago

Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել պետական ​​պաշտոն զբաղեցնելու իրավունքից։…

40 minutes ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի…

43 minutes ago

Երևանի նոր կանաչ պատկերը

2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Արճվան, ալբիցիա,…

47 minutes ago