Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ապրիլի 18-20-ը կգործուղվի Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս), որտեղ կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովին և կքննարկի երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։